• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայի Սարսել քաղաքում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

28 ապրիլի, 2024

Ապրիլի 28-ին Ֆրանսիայի Սարսել (Sarcelles) քաղաքում Հայոց ցեղասպանություն զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի, այնուհետև Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված այգում տեղադրված խաչքարի և Կոմիտաս վարդապետի կիսանդրու մոտ տեղի ունեցան ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ զետեղեցին Ֆրասիայի Ազգային ժողովի՝ Վալ-դ’Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավորներ Դոմինիկ Դա-Սիլվան և Կառլոս Մարտենս Բիլոնգոն, Սարսելի փոխպրեֆե Դոմինիկ Լըպիդին, Վալ-դ’Ուազ դեպարտամենտի նախագահ Մարի-Քրիստին Կավեկին, Սարսելի քաղաքապետ Պատրիկ Հադդադը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Սարսել քաղաքի հայ առաքելական և ասորական եկեղեցիների հոգևոր հայրերը, Սարսելի հայկական, ասորական, հրեական, ալավիական, եզդիական և քրդական համայնքային և հոգևոր կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։

Միջոցառումների ավարտին ելույթներով հանդես եկան փոխպրեֆե Դոմինիկ Լըպիդին, պատգամավոր Կառլոս Մարտենս Բիլոնգոն, Սարսելի քաղաքապետ Պատրիկ Հադդադը, դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, ինչպես նաև հայ և ասորական համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: